Երեկույթին շքեղ տեսք ունենալու 5 կանոն
2016թ. աշուն-ձմեռ սեզոնի նորաձևության միտումներին ծանոթանալու դեպքում Դուք կարող եք զգալիորեն հեշտացնել տարվա կարևորագույն երեկույթի Ձեր զգեստի ընտրությունը՝ այդպիսով ապահովելով ցնցող տեսք: elle.ru-ն ներկայացնում է ընթացիկ միտումների ամենատպավորիչ տարբերակները:
Փայլեր: Այս միտումն արդեն լիարժեք կերպով ձեռք է բերել «դասականի» կարգավիճակ: Եթե երեկույթի ժամանակ ցանկանում եք կրել փայլերով պատված զգեստ, չմոռանաք մազերի համար նախատեսված փայլուն զարդերի մասին: Նրանք, ովքեր փայլում են իրենց համեստությամբ և պատրաստ չեն ծածկվել փայլերով, կարող են պարզ սև զգեստ կրել՝ դրանց հետ համադրելով փայլուն պայուսակներ և աքսեսուարներ:
Թավիշ: Նորաձևության աշխարհում թավիշը սիրված է բոլորի կողմից՝ սկսած Թոմ Ֆորդից մինչև Վիկտորյա Բեքհեմ: Փափուկ թավշից կարված զգեստից ավելի «հարուստ» ու շքեղ տարբերակ չեք կարող գտնել: Իսկ ինչ վերաբերում է աքսեսուարներին՝ թավշյա զգեստի հետ կարող եք համադրել կաշվից և զամշից պատրաստված կոշիկներ և պայուսակներ:
Սպիտակեղենային ոճ: Գիշերային զգեստները կորցրել են իրենց առաջնային հատկանիշը, և այժմ դրանք մեծ տարածում ունեն երեկոյան շքեղ զգեստների շրջանում: Սակայն այս միտումը պետք է առավելագույնս զգուշությամբ օգտագործել: Կերպարն ամբողջացնելու համար ընտրեք շքեղ աքսեսուարներ:
Մետաղի փայլ: Հանգիստ, ազնվական մետաղի փայլը, շողշողացող էֆեկտով ասեղնագործությունը Ձեզ բավականին անմեղ ու էլեգանտ տեսք կհաղորդեն: Նման զգեստ ընտրելը Ձեզ փորձարկումներ կատարելու հնարավորություն կտան. մի սահմանափակեք Ձեր երևակայությունը:
Սմոքինգ: Կանացի սմոքինգը համարվում է ամենադասական տարբերակներից մեկը: Սմոքինգ-զգեստը սիրված է այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Էմմա Ուոթսոնը և Ջենիֆեր Լոպեսը: Կերպարն ընդգծելու համար օգտագործեք «ագրեսիվ» աքսեսուարներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը