Գերմանական հնագույն ու բուժիչ բաղադրատոմս
Ձմռան սեզոնին մրսածությունը, գրիպն ու հարբուխը մեր անբաժան «ընկերներն» են: Ձեզ ենք առաջարկում հզոր դեղամիջոց, որը կօգնի պայքարել այս առողջական խնդիրների դեմ, ինչպես նաև կկանխարգելի սրտանոթային համակարգի խնդիրները:
Այս դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում այնպիսի հզոր մթերքներ, որոնք ուղղակի անփոխարինելի են՝ հատկապես միասին համադրված: Իրականում սա հին գերմանական բաղադրատոմս է, որը երկար տարիներ օգտագործվել է ընդհանուր առողջությունն ամրացնելու համար:
Բաղադրությունը
• 4 սմ-անոց կոճապղպեղի արմատ
• 4 չմաքրած կիտրոն
• 4 պճեղ սխտոր
• 2 լ ֆիլտրած ջուր
Պատրաստման եղանակը
Կիտրոնները լվացեք և կտրատեք մի քանի կտորների: Մաքրեք կոճապղպեղն ու սխտորը, ապա բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ և տաքացրեք՝ դանդաղորեն ավելացնելով ջուրը: Անդադար խառնելով՝ հասցրեք եռման ջերմաստիճանի: Կրակից վերցրեք և թողեք սառչի: Վերջում խառնուրդը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ: Պահեք սառնարանում:
Ամեն օր, օրական 2 անգամ՝ ուտելուց 2 ժամ առաջ, ընդունեք այս խառնուրդը:
Ընդունումից առաջ տարայի պարունակությունը խառնեք, քանի որ կոճապղպեղը նստում է շշի տակ: Վայելեք այս հզոր բնական դեղամիջոցը, որը կիջեցնի արյան բարձր ճնշումը, կմաքրի անոթներն ու կամրացնի սրտանոթային համակարգն ու իմունիտետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը