![](/banners/BeFunky-design.jpg)
«Լուկաշենկոյի բացակայությունը Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին չի ազդի փաստաթղթերի ստորագրման վրա». Պեսկով
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/peskov_640x420.jpg)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական խորհրդի և ՀԱՊԿ գագաթաժողովներին չի ազդի փաստաթղթերի ստորագրման վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դե-ֆակտո Լուկաշենկոյի բացակայությունը չի խանգարի քննարկել առարկայական հարցեր՝ կապված ինտեգրացման հետ։ Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ բացատրելով, որ այդ փաստաթղթերն այնուհետ ուղարկվելու են Մինսկ՝ Բելառուսի նախագահի ստորագրմանը։
Անդրադառնալով Բելառուսի նախագահի բացակայության պատճառներին՝ Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե այդկերպ Լուկաշենկոն իբր խուսափում է համապատասխան հանդիպումներից։
«Իսկապես, մեր բելառուս գործընկերները հայտնել են, որ Լուկաշենկոն չի կարող մասնակցել այսօրվա գագաթաժողովներին»,- ասել է Պեսկովը՝ ընդգծելով, թե «Բելառուսը եղել է, կա և շարունակելու է մնալ մեր մերձավոր դաշնակիցը և գործընկերը»։