
Լրատվամիջոցները հայտնել են Ջորջ Մայքլի մահվան հավանական պատճառը

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի մահվան պատճառ կարող էր դառնալ սրտային անբավարարությունը։ Այս մասին գրում է Billboard-ը։ Երգչի մենեջր Մայքլ Լիպմանի խոսքով՝ իրեն հաղորդել են, որ երգչին գտել են «մահճակալում հանգիստ պառկած»։ Նա բացառել է երգչի բռնի մահվան հավանականությունը։
Երգչի մահվան կապակցությամբ սոցիալական ցանցերում իրենց ցավակցություններն են հայտնել երաժիշտներ Էլթոն Ջոնը, Մարկ Ռոնսոնը, Լիամ Գալահերը, Ռայան Ադամսը, ինչպես նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը և բրիտանական ընդդիմության լիդեր Ջերեմի Կորբինը: