Բաժիններ՝

«Ես կջարդեմ Մեյվեյզերի դեմքը». Քոնոր ՄաքԳրեգոր

Նրանց միջև մենամարտը մոտ է:

Իռլանդացին շարունակում է լեզվակռիվը, թվիթերյան իր էջում ներբեռնելով լուսանկար, որտեղ պատկերված են ինքը և Մեյվեյզերը:

«Ես կջարդեմ նրա դեմքը»,- լուսանկարին կից գրել է ՄաքԳրեգորը:

Վերջին արտահայտությունը արել էր բռնցքամարտիկը, ով ասել էր. «Ես նրանից կհանեմ հոգին, երբ տեսնեմ»:

Քոնորին աջակցում է UFC նախագահ Դանա Ուայթը:

«Մեյվեյզերի ձեռքերը շատ փխրուն են, ինչպես գետնանուշը: Նա պետք է իր ձեռքերը 100 տակ փաթաթի, որպեսզի չկոտրի: Հուսով եմ, Ֆլոյդը փողոցում չի ընկնի Քոնորի ձեռքը»,- Ուայթին է մեջբերում The Sun-ը:

ՄաքԳրեգորի և Մեյվեյզերի միջև հնարավոր մենամարտի բյուջեն գնահատվում է 1 մլն դոլար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս