«Ինձ համար նախարար դառնալն էլ էր անակնկալ». Իգնատի Առաքելյան

«Այս պահին ես ինձ միայն գյուղատնտեսության նախարարությունում են տեսնում»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե հաջորդ տարի ընտրություններից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում` խորհրդարանո՞ւմ, թե՞ կառավարությունում:

Նա վստահերցեց, թե այնքան է ներգրավված աշխատանքի մեջ, որ չի մտածում այլ բանի մասին. «Բայց այս պահին ես ինձ տեսնում եմ գյուղատնտեսության նախարարությունում»:

Նախարարը չցանկացավ պատասխանել հարցին, թե ծանոթացե՞լ է արդյոք Նժդեհի գաղափարախոսությանը: Թե ինչպե՞ս է դարձել կուսակցական, Ի.Առաքելյանը նշեց, որ միշտ լինում են անակնկալներ. «Անմեն ինչ չէ, որ պլանավորում ես: Ինձ համար նախարար դառնալն էլ էր անակնկալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս