Բաժիններ՝

Կրեմլը հերքել է Օբամայի և Պուտինի «կարմիր հեռախոսով» զրույցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է սովորական փակ կապի գծով, այլ ոչ թե «թեժ գծով»։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ փակ գծեր իսկապես գործում են Մոսկվայի և մյուս համաշխարհային մայրաքաղաքների միջև, սակայն դրանք օգտագործվում են երկրների ղեկավարների գաղտնի բանակցությունների համար։

Ավելի վաղ ամերիկյան NBC News-ը, հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։

Նշվում էր, որ այդկերպ ամերիկյան իշխանությունները ձգտել են ընդգծել իրենց հայտարարությունների լրջությունը, որը Օբաման արել էր սեպտեմբերին Չինաստանում՝ G20 գագաթաժողովի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս