Բաժիններ՝

Զինյալները սկսել են ազատ արձակել Հալեպում պատանդ վերցված զինծառայողներին. ԶԼՄ-ներ

Սիրիացի զինծառայողներն ու սպաները, որոնք պատանդ էին վերցվել Հալեպում զինված խմբավորումների կողմից, ազատ են արձակվելու քաղաքից զինված խմբավորումների տարհանման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ մասին հայտնում է «Ալ-Վաթան» թերթը։

Դրա տեղեկություններով՝ առաջին զինծառայողը փոխանցվել է սիրիական բանակին քաղաքի Էլ-Ամիրիյա շրջանում հսկիչ-անցագրային կետում։

Սիրիացի զինծառայողը պատանդ էր 4 տարի շարունակ՝ արևելյան Հալեպի կեսը զինված ապստամբների կողմից գրավելու պահից ի վեր։

Դեկտեմբերի 16-ին սիրիական իշխանությունները չեղյալ էին հայտարարել զինյալներին քաղաքից դուրս հանելու օպերացիան, երբ պարզվել էր, որ ահաբեկիչների մի մասը փորձել է ավտոբուսներով քաղաքից դուրս բերել սպառազինություն ու պատանդ զինվորականներին ու գերիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031