
Ռուսաստանում հրդեհ է բռնկվել «Յամալ» ատոմային սառցահատում

Մուրմանսկում (Ռուսաստան) «Յամալ» ատոմային սառցահատում արտակարգ իրավիճակ է ծագել։ Ինչպես գրում է Газета.Ru-ն, սառցահատի վրա հրդեհ է ծագել։
Հրդեհը կարողացել են մարել դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցները։
ՌԴ ԱԻՆ-ը հավաստիացնում է, որ ռադիացիոն վտանգ չկա։