Մոսկվայի օդանավակայանները տասնյակ չվերթեր են չեղարկել և հետաձգել եղանակային վատ պայմանների պատճառով
Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի օդանավակայանները եղանակային վատ պայմանների պատճառով մոտ 30 չվերթ են չեղարկվել, ևս 25-ը հետաձգվել է, հայտնում է Lenta-ն։
Տեղեկությունների հրապարակման պահին «Շերեմետևո» օդանավակայանը չեղարկել է 16, հետաձգել 8 չվերթ:
«Դոմոդեդովո» օդանավակայանը չեղարկել է 12, հետաձգվել է 17 չվերթ: «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ նախատեսված չեն։
«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգվում է Մոսկվա-Դուշանբե չվերթը, ինչը կապված չէ եղանակային վատ պայմանների հետ։
Gismeteo կայքի տվյալներով՝ Մոսկվայում այսօր սպասվում է մինչև 1 աստիճան տաքություն և անձրև։