Բաժիններ՝

Ռուս դեսպանի մարդասպանը նախկինում ապահովել է Էրդողանի անվտանգությունը. ԶԼՄ-ներ

Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որը գնդակարել էր Թուրքիայում ՌԴ դեսպանին, 8 անգամ ապահովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը՝ այս տարվա հուլիսյան ձախողված հեղաշրջումից ի վեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet թերթի տեղեկություններով՝ 22-ամյա Ալթընթաշը, որը ոչնչացվել էր Անդրեյ Կառլովի սպանությունից հետո, հուլիսի 15-ից հետո 8 անգամ ծառայություն է իրականացրել այն միջոցառումներում, որոնց մասնակցել է Էրդողանը։
Քննիչները նաև մանրամասներ են պատմել, թե ինչպես է Ալթընթաշը նախապատրաստվել սպանությանը։

Երիտասարդը ժամանակակից արվեստի կենտրոնից ոչ հեռու գտնվող հյուրանոցում համար է ամրագրել, հաջորդ օրը Անկարայի Քեչիորեն շրջանից տաքսիով գնացել է դեպի կենտրոն և ստուգել, թե հնարավոր է արդյոք առանց խոչընդոտի մտնել ցուցասրահ որպես ոստիկան՝ առանց մետաղորսիչի ու ռենտգենի շրջանակի միջով անցնելու։

Նա ևս մեկ անգամ գնացել է արվեստի կենտրոն հարձակման օրը։ Մինչ այդ նա նոր կոստյում է գնել, որը կրել է հարձակման պահին։

Հաղորդվում է նաև, որ Ալթընթաշի հյուրանոցային համարի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման մասին գրքեր, հայտնում է թուրքական Milliyet թերթը։

Հաղորդվում է, որ համարում հայտնաբերվել են Ալթընթաշի՝ ջիհադին ու «Ալ-Քաիդային» նվիրված գրառումներ։

Մարդասպանը ցուցասրահ է գնացել որպես ոստիկանության աշխատակից՝ ցուցադրելով համապատասխան փաստաթուղթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս