Ընտրեք քարը, որը համապատասխանում է ծննդյան ամսին, և իմացեք՝ ինչ է այն նշանակում
Թանկարժեք քարերը կապված են այն ամսվա հետ, որի ընթացքում ծնվել է մարդը։ Likeni.info կայքը գրում է, որ քարը շատ բան կարող է պատմել մարդու անձի մասին։
• Նռնաքար՝ հունվար։ Հունվարին ծնված անձինք վերլուծական միտք ունեն։ Կարեկցող են և սիրող։ Միշտ պատրաստ են աջակցել, երբ դիմացինը զգում է դրա կարիքը։
• Ամետիստ՝ փետրվար։ Հանգիստ և նուրբ բնավորություն ունեն։ Ցանկանում են խաղաղություն պահպանել, որքան հնարավոր է։ Կոնֆլիկտային չեն, ապրում են իրենց աշխարհում։ Կարող են կտրված լինել շրջապատող աշխարհից, բայց մտածողությունը բարձր մակարդակի վրա է։
• Ակվամարին՝ մարտ։ Այս քարը մաքրում է մարդուն, ով ծնվել է մարտ ամսին։ Նրանք առողջ են, միշտ երիտասարդ ու սիրող։ Հեշտությամբ են շփվում, արդար են։
• Ալմաստ՝ ապրիլ։ Ալմաստը խորհրդանշում է սերը։ Ապրիլին ծնված մարդիկ կայուն են, հրաժարվում են հանձնվել։ Սակայն այս առանձնահատկությունը նրանց նաև կամակոր է դարձնում։ Միշտ հավատարիմ են մնում իրենց համոզմունքներին։
• Զմրուխտ՝ մայիս։ Մայիսին ծնված մարդիկ սովորաբար հավաքույթների «հոգին են»։ Կարող են միավորել լիովին տարբեր անձանց։ Կարեկցող են, հավատարիմ և նվիրված ընկերներ։
• Մարգարիտ՝ հունիս։ Հունիսին ծնված մարդիկ յուրահատուկ են։ Այս թանկարժեք քարը կապված է անմեղության, ինչպես նաև պատմության և միֆերի հետ։
• Ռուբին՝ հուլիս։ Այս ամսին ծնված մարդիկ ինքնավստահ են։ Հազվադեպ են խաբում, աշխատում են իրականություն դարձնել խոստումներն ու հայտարարությունները։
• Ձիթակն՝ օգոստոս։ Շատախոս են։ Կարող են ընկերանալ ցանկացածի հետ։ Սիրալիր են, կարող են հեռացնել դեպրեսիան և չարը։
• Սապֆիր՝ սեպտեմբեր։ Հանգիստ են, հավաքված, կարելի է ասել՝ ինչ-որ չափով սառը։ Շատ խելացի են, բայց հազվադեպ են լիովին անկեղծանում։ Որպես կանոն՝ հեղինակություն ունեցող աշխատանք են ստանում, սակայն ժամանակ է պահանջվում՝ նրանց վստահելու համար։
• Ծիածանաքար՝ հոկտեմբեր։ Երբեք չեն ձանձրանում։ Չնայած հանգիստ են թվում՝ սիրում են արկածներ։ Կարող են փորձել ուշադրություն չգրավել, սակայն դա ոչ միշտ է ստացվում։
• Ցիտրին՝ նոյեմբեր։ Հաջողությունը սովորաբար հետապնդում է նրանց։ Խոսքը հատկապես վերաբերում է ֆինանսներին։ Ուրախ և լավատես են։ Դրական էմոցիաներ են հաղորդում։
• Փիրուզ՝ դեկտեմբեր։ Որպես կանոն՝ անվրդով են։ Միշտ կաջակցեն ձեզ ու կպաշտպանեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը