Ինչպիսի իրական դեմք են թաքցնում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները
Համաձայնեք, որ մեզնից յուրաքանչյուրը կրում է իր դիմակը։ Cluber.com.ua կայքը գրում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս հարցում անգերազանցելի են։ Նրանք հաճախ են փորձում թաքցնել իրենց զգացմունքները։
• Խոյեր։ Ստեղծում են ուժեղ, ակտիվ և ագրեսիվ կնոջ կերպար. իրականում նրանց ներսում նստած է «բոլորի կողմից մոռացված երեխան»։ Վախենում են լքված լինել, այդ պատճառով ամեն կերպ փորձում են թաքցնել ներքին ապրումներն ու զգացմունքները։
• Ցուլ։ Ստեղծում է հանգիստ, հավասարակշռված կնոջ կերպար՝ չնայած սարսափելի վախենում է քաոսից։ Մի կարծեք, թե Ցուլն իր ապրումներն ի ցույց է դնելու։ Նա կկրի հանգստության դիմակն այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնի ելք ստեղծված իրավիճակից։
• Երկվորյակ։ Ուրախ և անհոգ կնոջ կերպար է ստեղծում, ում մոտ ամեն ինչ ստացվում է առանց խնդիրների։ Իրականում նրանք թաքցնում են իրենց նյարդային վիճակը, տանել չեն կարողանում նույնօրինակությունը և դատարկությունը։
• Խեցգետին։ Արտաքինից նուրբ են, կարեկցող, ուշադրությամբ լսում են, խորհուրդներ տալիս։ Իրականում դիմակի տակ թաքնվում է սառը հաշվարկներով, խորամանկ կին, ով մտածում է միայն իր մասին։
• Առյուծ։ Քայլում են վեր ցցած քթով։ Իրականում դիմակի տակ թաքնված է նուրբ և հոգատար սիրտ։ Առյուծներին շրջապատեք հոգատարությամբ և քնքշությամբ, հաճոյախոսություններ արեք։
• Կույս։ Աներեր է իր որոշումներում, բայց պետք չէ մոռանալ, որ պրոֆեսիոնալ «խուզարկու» է։ Եթե նա աչք է դրել տղամարդու վրա և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, զգույշ եղեք, ցանկացած գաղտնի բան կբացահայտվի։ Բանկային հաշիվների, էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերն այնքան հեշտությամբ կիմացվեն, որ դուք չեք էլ հասցնի թարթել աչքերը։
• Կշեռք։ Հանգստություն, բավարարվածություն, վստահություն ներշնչող պահվածք… ցավոք, սա Կշեռքների իրական դեմքը չէ։ Դիմակի տակ թաքնված է բնավորություն, որը շատ հեռու է իդեալականից։ Իրենց զուգընկերոջը դիտարկում են՝ որպես տիկնիկ, ով ունակ է իրականացնել իր բոլոր ցանկությունները։ Ունակ չեն լուծել սեփական խնդիրներն առանց օգնության։
• Կարիճ։ Արտաքինից խիստ, հպարտ, ուժեղ անձինք են, իրականում հավատարիմ են, պատրաստ միաձուլվել սիրելի անձի հետ։ Եթե զուգընկերը Կարիճ է, գնահատեք նրան, նա Աստծո պարգևն է ձեզ։
• Աղեղնավոր։ Ինքնաբավ, անկախ, «կատու, ով զբոսնում է ինքն իր համար»։ Ձգտում են ստեղծել ինքնաբավ մարդու տպավորություն, ով հրաշալի գլուխ է հանում բոլոր հարցերում։ Իրականում Աղեղնավորը երազում է նման չլինել մյուսներին։ Միշտ բողոքում է իր չստացված աստղային կյանքից։
• Այծեղջյուր։ Արտաքինից՝ ինքնավստահ, հանգիստ անձինք են։ Համարձակ առաջարկ արեք Այծեղջյուրին։ Արձագանքը կլինի վայրկենական, կլսեք մեկը մյուսից կոպիտ արտահայտություններ։ Այնքան կամակորություն և դժգոհություն կլսեք, որ կզղջաք ինչ-որ բան առաջարկելու համար։
• Ջրհոս։ Էքսցենտրիկ, անսովոր… Ջրհոսի ժպիտի տակ թաքնված է խորը հոգեվերլուծաբան։ Հաշվի առեք, որ ծանր հետևանքներ կարող են լինել, եթե Ջրհոսը «բռնացնի», որ դավաճանում եք, կամ կասկածներ ունենա։
• Ձկներ։ Նուրբ, հրաշալի անձ, ով տղամարդկային աջակցության կարիք ունի։ Սա իրականում դիմակ է։ Ձկներն ընդունակ են գրավել ցանկացած տղամարդու սիրտը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը