
Աշխարհի բնակչության ընդամենը 1 տոկոսն ունի այսպիսի աչքեր

Սա ոչ թե հիվանդություն է, այլ մի պայծառ առանձնահատկություն, որով բնությունը պարգևատրել է աշխարհի բնակչության ընդամենը 1 տոկոսին:
Հետերոքրոմիա անվանումը կրող ֆենոմենը հիմնականում դասակարգվում է որպես գենետիկ կամ ձեռքբերովի։ Դա մելանինի (գունանյութ) ավելցուկի կամ բացակայության արդյունք է։
Տարբերակում են ամբողջական կամ մասնակի հետերոքրոմիա։ Ամբողջականի դեպքում աչքերից մեկի գույնը ամբողջությամբ տարբերվում է մյուսից։ Մասնակի հետերոքրոմիայի դեպքում ծիածանաթաղանթի մի մասի գույնն է տարբերվում մնացած մասից։
https://www.instagram.com/p/BKYkobsgMrT/
https://www.instagram.com/p/99aGTYDfDK/
https://www.instagram.com/p/BMuCTxtgJIc/
Հետերոքրոմիան կենդանիների մոտ ավելի տարածված է։ Այն սովորաբար հանգեցնում է աչքերից մեկի կապույտ գույնին։ Աչքերի տարբեր գույնը հիմնականում հանդիպում է սպիտակամորթ կատուների շրջանում, կամ այն կատուների մոտ, որոնցում գերակշռում է սպիտակ գույնը։ Հիմնականում այդ ցեղատեսակին են պատկանում վանա կատուները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը