Բաժիններ՝

Հոլանդական հանրահայտ «Ստրոպվաֆլիի» բաղադրատոմսը

Ստրոպվաֆլին վաֆլի է՝ բաղկացած խմորի 2 բարակ շերտից՝ իրար միացված կարամելային օշարակով: Ստրոպվաֆլիներն առաջին անգամ պատրաստվել են Հոլանդիայում:

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականությունը – 627 կկալ
Սպիտակուցներ – 6.2 գ
Ճարպեր – 26.4 գ
Ածխաջրեր – 93.2 գ

Բաղադրիչներ

1. Կարագ – 300 գ
2. Ալյուր – 500 գ
3. Շաքարավազ – 150 գ
4. Կաթ – 60 մլ
5. Ձու – 1 հատ
6. Չոր խմորիչ – 1 ճ/գ
7. Շագանակագույն շաքարավազ – 200 գ
8. Մաթ – 250 գ
9. Աղացած դարչին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը.

1. Առանձնացնել 250 գ կարագը և հալեցնել: Խորը թասի մեջ լցնել մի փոքր սառած հալեցրած կարագը, ավելացնել ալյուրը, շաքարավազը, կաթը, խմորիչը և ձուն: Հունցել յուղոտ խմոր: 1_640x420

2. Խմորը դնել ալյուր շաղ տված հարթության վրա և հունցել 1-2 րոպե: Գունդ ձևավորել և դնել թասի մեջ: Ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե՝ հասունանալու համար: 2_640x420

3. Տաքացնել վաֆլու սարքը: Խմորը բաժանել 5 սմ տրամագծով գնդիկների: Գնդիկներից վաֆլի թխել: 3_640x420

4. Դեռ տաք վաֆլիները կտրել կլոր մետաղե օղակով: 4_640x420

5. Խորը սոտեյնիկի մեջ (չվառվող ծածկույթով) հալեցնել շաքարավազը մաթի հետ, ավելացնել մնացած կարագը և դարչինը: Խառնելով եփել՝ մինչև կարամելային օշարակ ստանալը: Շերտավորել վաֆլիները կարամելային օշարակով: 5_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս