Բաժիններ՝

«Ինձ համար անգլիացի մարզիչները այն չեն, ինչ պետք է լինեին». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է բրիտանացի մարզիչների և տիտղոսներ նվաճելու մեջ նրանց դերի մասին կարծիքով:

«Ես կարծում եմ, որ կան տարբեր տեսակի մարզիչներ: Եթե Դուք ղեկավարում եք այնպիսի թիմ, ինչպես մենք՝ «Ռեալը», «Ինտերը», «Միլանը», «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենթուսը», կամ «Դորտմունդը», ապա այս թիմերի նպատակներն անհասանելի են այնպիսի մարզիչների համար, ինչպիսին են Պուլիսը, Պարդյուն, Հյուզը, Մոյեսը և մնացած բոլորը:

Պուլիսին տիտղոսներ են բաժին հասել բոլոր ակումբներում: «Սթոք Սիթիի» հետ Պրեմիեր լիգայից դուրս չմնալը տիտղոս է: «Վեսթ Բրոմվիչի» և «Քրիսթալ Փելեսի» հետ Չեմպիոնշիփում չհայտնվելը նույնպես տիտղոսներ են:

Նա շատ տիտղոսներ ունի: Դրա տակ ես հասկանում եմ, որ նա հասել է դրված նպատակին: Այնպես, ինչպես նաև Սեմ Էլարդայսը. նա երբեք չի թռել, դա տիտղոս է: Չէ՞ որ Դուք չեք սպասում, որ Սեմն իր թիմի հետ չեմպիոն դառնա:

Այնպես որ, այո, ինձ համար անգլիացի մարզիչները այն չեն, ինչ պետք է լինեին»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս