
«Զայրանում եմ, երբ Բալոտելիի մասին վատ են խոսում. չէ որ նա ոսկե սիրտ ունի». Ջանլուիջի Բուֆոն

Եվ ընդհանրապես սկանդալային չէ:
«Ես հազվադեպ եմ հանդիպել այնպիսի լավ մարդկանց, ինչպիսին Մարիոն է: Ես զայրանում եմ, երբ մարդիկ նրա մասին վատ են խոսում, քանի որ նա իրոք ոսկե սիրտ ունի: Նա առատաձեռն է, երիտասարդ և բոլորը նրան սիրում եմ:
Հիմա նա ընդամենը 26 տարեկան է: Նա կարող է դեռ 10 տարի էլ խաղալ»,- ասել է Բուֆոնը L’Equipe-ին տված հարցազրույցում:
2016-17 մրցաշրջանում «Նիսի» անցկացրած 12 խաղերում Բալոտելին դարձել է 8 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը