Վրաստանը չկարողացավ համաձայնության գալ «Գապրոզմի» հետ գազային համաձայնագրի վերաբերյալ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ իր հանդիպումը «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ գազի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման վերաբերյալ արդյունք չի տվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ամեն տարի համաձայնագիր է կնքվում։ Դա պայմանագիր է տարանցման մասին։ Մասնավորապես, նրանց կողմից առաջարկ կար անցնել դրամական վճարման՝ տարանցման համար։ Այդ առաջարկն անընդունելի է մեզ համար, մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերն ու մեր երկրի հետաքրքրությունները»,- հայտարարել է Կալաձեն այսօր լրագրողներին։
Վրաստանը գազը հիմնականում ստանում է Ադրբեջանից, սակայն Ռուսաստանից Վրաստանը ստանում է Հայաստան գազամատակարարումների 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար․
Ռուսական գազ երկիրը չի ստանում 2007 թվականից։ 2016թ. մարտին վրացական կողմն ու «Գազպրոմը» նոր պայմանագիր կնքեցին, որի համաձայն՝ Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստան ռուսական գազի մատակարարումների 10%-ը։