«Առայժմ ցանկություն չկա՝ տեսնելու ինձ 2017թ. ձևավորվող Ազգային ժողովում». Թևան Պողոսյան

«Այսօրվա դրությամբ առայժմ ցանկություն չկա՝ տեսնելու ինձ 2017թ. ձևավորվող Ազգային ժողովում: Դեռ իմ պարտականություններն եմ կատարում, միշտ վերադառնալու տեղ ունեմ, դրա համար հանգիստ եմ, իսկ թե հետո ի՞նչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, նա ասաց, որ այն չի կարգավորվի, մինչև չլինեն հզորացած Հայաստան և Արցախ.

«2017թ. բանակցային գործընթացին որևէ բան չի տալու: Իսկ հիմնախնդիրն ունի սերունդների խնդիր, և երկար ժամանակ չենք հասնելու լուծման: Հայաստանի և Արցախի այնպիսի հզորացումը կարող է հարցին լուծում տալ, որի դեպքում միջազգային հանրությունը կգիտակցի ու միանգամից Արցախը կճանաչի, կամ ուղղակի կպարտադրի Արցախի վերադարձը բանակցային սեղանին: Արդյո՞ք հավատում եմ, որ դա 2017 թվականին կլինի. ոչ»:

Իսկ Ադրբեջանում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների խնդրին անդրադառնալով՝ նա ասաց, որ պետությունը պետք է ուսումնասիրի արմատները.

Կարդացեք նաև

«Եթե կան այդպիսի տեսակի մարդիկ, պետք է հասկանալ, թե նրանք ինչո՞ւ են այդ քայլին գնում: Եթե նրանք ունեն անարդարության զգացում, ուրեմն՝ պետք է պայքարել անարդարությունների դեմ, վերացնել անպատժելիության մթնոլորտը: Եթե տնտեսական դրդապատճառներով է, ապա պետք է տնտեսությանը զարկ տանք: Եթե ամբողջ հայ հասարակությունն առողջ է ու դատապարտում է այս տեսակի դեպքերը, ուրեմն՝ հասկանալի կլինի, որ այդ 3-ը կամ 4-ը որևէ բան չեն փոխելու»:

Տեսանյութեր

Լրահոս