Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը դարձել է 2016 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելած սելֆիների հեղինակը

2016 թվականին ցանցի օգտատերերը ամենից հաճախ Google-ում փնտրել են ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի սելֆիները: Այդ մասին հայտնել է Time հանդեսը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Instagram-ում Քարդաշյանի օգտահաշվի ժողովրդականության վրա ազդել է կիսամերկ տեսքով լուսանկարի հրապարակումը: Բացի այդ, 2016 թվականին նա թողարկել է գիրք, որն ամբողջությամբ բաղկացած է Instagram-ում արդեն հրապարակված լուսանկարներից:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է Շերոն Օսբոռնի՝ ռոքեր Օզի Օսբոռնի կնոջ և «Օսբոռնների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղի հաշիվը: Օսբոռնը մերկ լուսանկարվել է հաջակցություն Քիմ Քարդաշյանի և լուսանկարը հրապարակել իր Instagram-ում: Հնգյակում տեղ են գտել նաև ռեփեր Աշերը, դերասան Սեբաստիան Սթենը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:

Սելֆիների վերաբերյալ առավել տարածված որոնողական հարցումներում նշվում է Ջասթին Թիմբեռլեյքի Instagram-ը, որը ԱՄՆ-ի ընտրությունների վաղաժամկետ քվեարկութան օրը լուսանկար էր հրապարակել Մեմֆիսի ընտրատեղամասից: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ լուսանկարի հրապարակումը դիտարկում են որպես օրենքի խախտում:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների հեղինակների տասնյակ են մտել երաժիշտ և հեղինակ Ջարեդ Լեթոն, ամերիկացի մոդել Նիկոլ Օսթինը, դերասան Ջեյմս Ֆրանկոն և երգչուհի Քեթի Փերրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս