Բաժիններ՝

Հիասթափված եմ, որ այսօր չեմ կարող թիմի մի մասնիկը լինել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի»­ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մանկունյանցիների­ առաջիկա խաղի հետ կապված:

«Ես բախտավոր եմ, որ գոլի հեղինակ դարձա «Տոտենհեմի» դեմ խաղում: Հիասթափված եմ, որ այսօր չեմ կարող թիմի մի մասնիկը լինել:

Հաջողություն եմ մաղթում տղաներ»,­- գրել է Մխիթարյանը:

«Քրիսթալ Փելաս» – ­«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայաա Երևանի ժամանակով 24:00­-ին: Հայաստանի հավաքականի ավագը նախորդ խաղում վնասվածք էր ստացել և ամենայն հավանականությամբ ևս մեկ խաղ բաց կթողնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս