
«Երկու գոտիներն էլ ինձ մոտ են և ինչ-որ մեկը ստիպված է գալ և խլել դրանք». Քոնոր ՄաքԳրեգոր

Իռլանդացին առաջվա նման իրեն համարում է աշխարհի չեմպիոն 2 քաշային կարգերում:
Քոնորը պատասխանել է UFC-ի որոշմանը՝ զրկել իրեն գոտիներից մեկից:
«Նրանք փորձում են զրկել ինձ մրցանակից: Ես չեմ տա այն: Այդ գոտին իմ տանն է: Ես առաջվա նման աշխարհի չեմպիոնն եմ 2 քաշային կարգերում և ինչ-որ մեկը ստիպված կլինի խլել այդ գոտին, եթե համաձայն չի: Գալ և ֆիզիկապես խլել, ոչ թե համացանցում, այլ իրական կյանքում:
Ժոզեն գնաց քնելու, Էդդին նոկաուտի ենթարկվեց. Դուք տեսնում եք 2 քաշային կարգերում աշխարհի չեմպիոնին և վերջ: Ես սիրում եմ UFC-ն, բայց նրանք ոչ մեկին չեն խաբի»,- հայտարարել է ՄաքԳրեգորը Bloodandsweat-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը