Բաժիններ՝

Ճապոնիան 2020 թվականին կանցկացնի ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը

Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն:

«Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովը» իրենից կներկայացնի տարբեր երկրների ռոբոտների մրցումներ գործունեության տարբեր ոլորտներում: Ընդամենը պլանավորվում Է մարդու օգնականների հնարավորությունները փորձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրությունը, սպասարկման ծառայությունները, տարերային աղետներին դիմակայության ենթակառուցվածքը:

«Մենք ցանկանում ենք ստուգել՝ ինչպես կգործեն ռոբոտները ապագայի հասարակության մեջ եւ ինչպես դրանից կփոխվի կյանքը»,- ասել Է Սեկոն:

Հիմնական միջոցառումները կանցկացվեն Այթիի պրեֆեկտուրայում, իսկ տարերային աղետներին դիմակայության եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտը նեկայացված կլինի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Մինամիսոմա քաղաքում:

Մասնակցության են հրավիրվում համալսարաններ, գիտական ինստիտուտներ եւ ձեռնարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031