Բաժիններ՝

«Պատմական որոշում»՝ արևային էներգիայի վերաբերյալ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել՝ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։

Որոշման տեքստն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անվանելով դա «պատմական որոշում»։

Խոսքն այն մասին է, որ ՀԾԿՀ-ն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 42.645 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։

Մինչ այժմ, վերականգնվող էներգիայի ռեսուրսների կայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը 26.5 դրամ/կՎտժ էր։

Կարդացեք նաև

Ինչ է սա նշանակում։

Այս որոշմամբ պետությունը, փաստորեն, երաշխավորում է, որ ՀԷՑ-ը 20 տարի ամբողջությամբ կգնի 150-1000 կՎտ հզորություն ունեցող արևային էլեկտրակայանների արտադրած էներգիան՝ շատ ավելի բարձր գնով։

Այսինքն, սրանով պետությունը շահագրգռում է արևային էներգետիկայի զարգացմանը, ինչը կարող է աշխուժություն մտցնել այս ոլորտում։

Նշենք, որ որոշումը ուժի մեջ  մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

voroshum

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս