Երեխաների համար նախատեսված 5 քաղցրավենիք, որոնք քաղցկեղ են առաջացնում և նավթ են պարունակում
Քաղցրավենիք արտադրող ընկերությունները հսկայական գումարներ են ծախսում գովազդային արշավների վրա։ Fithacker.ru կայքը գրում է, որ երեխաների համար նախատեսված քաղցրավենիք արտադրող որոշ ընկերություններ այդ նպատակներով ավելի քան 10 մլրդ դոլար են ծախսում մեկ տարվա ընթացքում։ Տարեկան 10 մլրդ դոլար է ծախսվում՝ երաշխավորելու համար, որ ձեր երեխաները կսիրեն էքստրա-քաղցր բատոնները կամ «առողջ» ըմպելիքները, որոնք ավելի շատ շաքար են պարունակում, քան Կոկա-կոլան։ Երեխաներին ուղղված մարքետինգն ամենալավն է աշխատում:
Սակայն ծնողները պետք է ծայրահեղ ուշադիր լինեն։ Ինչպես նշում է կայքը, մանուկների համար նախատեսված քաղցցրավենիքը կարող է գերակտիվության, կամակորության, ալեգիկ ռեակցիայի և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ։ Բավական է միայն նշել, որ ԱՄՆ-ում արտադրողները տարեկան 25 մլն դոլար են ծախսում միայն սնունդը գունավորող նյութեր գնելու համար։
1. Թխվածքներ փաթեթների մեջ։ Այս քաղցրավենիքը շատ տարածված է, և շատերը սխալմամբ կարծում են, որ, եթե դրանք արտադրված են երեխաների համար, ուրեմն անվտանգ են։ Խնդիրն այն է, որ սրանք չափազանց շատ շաքար են պարունակում, եգիպտացորենի օշարակ, և նույնիսկ TBHQ՝ քիմիկատ, որը ստացվում է նավթից։
2. Մրգային ժելատիններ։ Սրանց «մրգային» համ հաղորդում է էրիթրոզինը՝ մթերք, որ արտադրվում է նավթից։ Որոշ ժամանակ այն նույնիսկ արգելվել է կոսմետիկայի մեջ օգտագործելու համար. ըստ առկա կարծիքի՝ հանգեցնում է վահանաձև գեղձի ուռուցքների։
3. Շոկոլադե դրաժեներ՝ գլազուրով։ Այս հայտնի կոնֆետները շատ քիչ շոկոլադ են պարունակ և մեծ քանակով քիմիկատներ, որոնք կարող են չարորակ ուռուցքների առաջացման պատճառ դառնալ։
4. Չիփսեր։ Yellow 6 անունով հայտնի արհեստական գունավորիչը ևս ստանում են նավթից։ Այն ակտիվորեն օգտագործվում է չիփսերի արտադրության ոլորտում։
5. Չոր նախաճաշեր։ Սրանց պատրաստման ընթացքում օգտագործվում է TBHQ, որը կարող է առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այն կարող է խնդիրներ առաջացնել երեխայի շնչառական համակարգում, ինչպես նաև՝ անհանգստության, գերակտիվության պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը