Բաժիններ՝

Նուռը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Նռան օգտակար հատկանիշների մասին լեգենդներ են հյուսվում: Այս միրգն անվանում են թագավորական, քանի որ թագանման պոչիկ ունի:  Բժիշկները նռան հյութ են խորհուրդ տալիս այն հիվանդներին, որոնք տառապում են սակավարյունությունից, բարձր ճնշումից և ստամոքսաղիքային տրակտի խնդիրներից: Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք մինչ այժմ հայտնի չեն եղել:

Նռան օգտակար հատկանիշները

1. Նուռը կօգնի արագ քաշ կորցնել

Բժիշկները պնդում են, որ նռան թարմ քամած հյութը խթանում է նիհարելու գործընթացը: Այս դեպքում նռան հյութը խառնում են ջրով՝ 1:1 հարաբերությամբ: Այս խառնուրդը պետք է օգտագործել ուտելուց կես ժամ առաջ՝ 200 գրամ չափաքանակով: Բավական արդյունավետ է նաև նռան հատիկների և ձիթապտղի յուղի խյուսը: Պարզապես մեկ միջին նռան հատիկները մանրացրեք բլենդերով, ավելացրեք 2 ճ/գ ձիթապտղի յուղ և խառնեք: Խառնուրդը պետք է ընդունել օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճ/գ չափով:

2

2. Արդյունավետ միջոց՝ մաշկի խնամքի համար

Նռան հյութը հրաշալի կերպով թարմացնում և սնուցում է մաշկը: Անհրաժեշտ է միայն 100 գ կեֆիր, 2 թ/գ մեղր և 3 ճ/գ մանրացրած նուռ: Ամբողջը խառնեք, քսեք դեմքին և թողեք մնա 20 րոպե: Այս պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր՝ 7օր շարունակ:

3

3. Ամրացնում է սրտանոթային համակարգը
Նռան հյութը հարուստ է կալիումով, որն այդքան անհրաժեշտ է սրտանոթային համակարգին: Նռան հյութի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները կանխարգելում են արյունատար անոթներում լիպիդային կուտակումները: Օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 0.5 բաժակ նռան հյութ խմեք:

4

4. Օգնում է մրսածության դեպքում

Մրսածության առաջին նշանների դեպքում, նախևառաջ, գնում ենք դեղատուն: Սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է նռան հյութը մրսածության դեպքում: Պարզապես մի փոքր գոլացրեք և խմեք հյութը:

5

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս