
«Ռեալը» և Պեպեն չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի վերաբերյալ

«Ռեալի» պաշտպան Պեպեն դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերել ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պորտուգալացին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 2 տարով:
«Ռեալն» ակնկալում է համոզել ֆուտբոլիստին ստորագրել մեկամյա համաձայնագիր: Բացի այդ, ենթադրվում է, որ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով՝ կախված ֆուտբոլիստի ցուցադրած խաղի որակից:
Մադրիդյան ակումբը կապի մեջ է պաշտպանի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:
Փետրվարին կլրանա ֆուտբոլիստի 34-ամյակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը