Բաժիններ՝

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ

Քիչ առաջ Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրունում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրեց հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրեց 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրեց 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրեց 3:2:

Այսպիսով, մեր հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ՝

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս