
Տնական փքաբլիթներ՝ խճողակով

Բաղադրիչները.
1. Ալյուր – 800 գ
2. Կաթ – 500 գ
3. Ջուր – 100 մլ
4. Ձու – 2 հատ
5. Կարագ – 125 գ
6. Չոր դրոժ – 11 գ
7. Շաքարավազ – 2 ճ/գ
8. Աղ – 1.5 թ/գ
9. Խտացրած կաթ/մուրաբա/ջեմ – 1 բանկա
10. Բուսայուղ
11. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը.
1. Կաթը խառնել ջրի հետ և տաքացնել, բայց չեռացնել: Ավելացնել շաքարավազը, դրոժը և թողնել 20 րոպե: Այդ ընթացքում դրոժը կաշխատի:
2. Կարագը հալեցնել և լցնել դրոժային խառնուրդի մեջ: Ավելացնել Ձվերը, աղը, ալյուրը և խմոր հունցել: Այն պետք է լինի փափուկ և առաձգական: Մանրակրկիտ հունցել խմորը և թողնել 2 ժամ: Այդ ընթացքում խմորը պետք է աճի 2 անգամ:
3. Գրտնակել խմորը 1 սմ հաստության շերտի: Բաժակով կլոր շերտեր առանձնացնել: Ծածկել սրբիչով և թողնել ևս 20 րոպե: Այդ ընթացքում փքաբլիթները պետք է ռւռեն:
4. Կաթսայի մեջ բուսայուղ լցնել և տապակել փքաբլիթները բոլոր կողմերից: Հանել բուսայուղից և դնել անձեռոցիկի վրա:
5. Փքաբլիթի մեջ սրսկիչով միջուկ լցնել (խտացրած կաթ/մուրաբա/ջեմ) և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը