
Սլովակ ֆուտբոլիստը խաղից առաջ ամուսնության առաջարկություն է արել եզրային մրցավարին

Իսկ եզրային մրցավարը կին էր:
«Նիժնա» ակումբի ֆուտբոլիստի Լյուբոմիր Վաժեչկան դարձավ խաղի գլխավոր հերոսը Սլովակիայի առաջնության 5-րդ դիվիզիոնի «Տատրանի» դեմ խաղում նույնիսկ մինչև մեկնարկային սուլիչը:
Լյուբոմիրն իր զարմացած խաղընկերների և 400 երկրպագուների աչքի առաջ մոտեցավ իր սիրած աղջկան՝ Պետրա Լեպաչկովային, ծնկի իջավ և առաջարկեց նրան ամուսնանալ իր հետ:
Այնպես էլ համընկել, որ ֆուտբոլիստի սիրած աղջիկը աշխատում էր այդ խաղում որպես եզրային մրցավար: Մրցավարը տվել է իր համաձայնությունը:
«Սա իմ կյանքի լավագույն օրն է»,- գրել է Պետրան Ինստագրամում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը