Բաժիններ՝

«Պոգբայի հեռանալու պատճառով Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ անվանեց փիսիկ». Մինո Ռայոլա

Սըր Ալեքսը չի ամաչել արտահայտություններ անել:

«4 տարի անց ֆրանսիացին վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», չնայած կարող էր և չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» 2012 թվականին. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր, որպեսզի Պոգբան վերաստորագրի պայմանագիրը: Financial Times-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հիշել է, թե ինչպես է դա եղել.

«Ֆերգյուսոնի սենյակ մտավ Պոգբան: Շոտլանդացին հարցրեց նրան.

– Դու ինչ է, չե՞ս ուզում ստորագրել նոր պայմանագիրը:

– Մենք չենք պատրաստվում ստորագրել համաձայնագիրը նախկին պայմաններով,- պատասխանեց Պոլը:

Ֆերգյուսոնը նայեց ինձ և հայտարարեց. «Դու փիսիկ ես»»:

«Կարմիր սատանաները» գնեցին Պոգբային «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով:

ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանի 7 խաղերում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31