Հանրահայտ անգլիացի խոհարար և դիետոլոգ Ջեյմի Օլիվերի «բալանսավորված ափսեն»
Արդյունավետ աշխատելու և ամբողջ օրը լավ զգալու համար, անխոս, անհրաժեշտ է էներգիա: Սակայն բոլորը չէ, որ գիտեն՝ որտեղից այն վերցնել:
Հանրահայտ անգլիացի խոհարար և դիետոլոգ Ջեյմի Օլիվերը փորձել է լուծել այն պրոբլեմը, թե ինչպես ստանալ առավելագույն էներգիա ամբողջ օրվա համար: Նա առաջարկել է, այսպես կոչված, «բալանսավորված ափսեն»:
Ինչ բան է «բալանսավորված ափսեն»:
Ըստ էության, դա այն է, թե ինչպես ճիշտ դնել կերակուրն ափսեի մեջ, ավելի ստույգ, դրա քանակը և համամասնությունը: Դա շատ հեշտ է.
1. Մրգեր և բանջարեղեն – ափսեի 1/3-ը
2. Օսլայական ածխաջրեր (հաց, բրինձ, մակարոն) – ափսեի 1/3-ը
3. Սպիտակուց (միս, լոբի, ձուկ) – ափսեի 1/6-ը
4. Կաթնամթերք – ափսեի 1/6-ը
5. Ճարպեր/շաքար պարունակող – շատ քիչ
Չենք մոռանում ջրի մասին: Դա շատ կարևոր է. խմել բավարար քանակության ջուր: Մեր մարմինը 50-60 տոկոս հեղուկ է և ջուրն օրգանիզմում ունի կարևոր նշանակություն առողջության և նյութափոխանակության համար: Հաճախ, երբ մենք մտածում ենք, որ քաղցած ենք, իրականում ջրի պակասություն ենք ունենում, դրա համար ջրի բավարար քանակությունը կկանխարգելի չափից շատ ուտելը: Որպես կանոն՝ կանայք պետք է ձգտեն խմել օրը ոչ պակաս 1.6 լիտր ջուր, իսկ տղամարդիկ՝ 2 լիտր:
Ինչքան էներգիա է մեզ անհրաժեշտ
Եվ այսպես, կերակուրի էներգետիկ բալանսի մասին: Մեր օրգանիզմին պետք է էներգիա շարժման, վերականգնման, աճի և զարգացման համար: Իհարկե, բոլոր մարդիկ տարբեր են, և կազմել իդեալական համակարգ բոլորի համար՝ անհնար է, բայց օրվա մինիմալ էներգիայի քանակը պետք է լինի այսպիսին.
Կանայք
4 տարեկան – 1296 կկալ/օր
5 տարեկան – 1362 կկալ/օր
6 տարեկան – 1482 կկալ/օր
7 տարեկան – 1530 կկալ/օր
8 տարեկան – 1625 կկալ/օր
9 տարեկան – 1721 կկալ/օր
10 տարեկան – 1936 կկալ/օր
11 և ավելի – 2000 կկալ/օր
Տղամարդիկ
4 տարեկան – 1386 կկալ/օր
5 տարեկան – 1482 կկալ/օր
6 տարեկան – 1577 կկալ/օր
7 տարեկան – 1649 կկալ/օր
8 տարեկան – 1745 կկալ/օր
9 տարեկան – 1840 կկալ/օր
10 տարեկան – 2032 կկալ/օր
11 և ավելի – 2500 կկալ/օր
Ինչպես նաև, չի կարելի հրաժարվել կերակուրից, որը Ձեզ դուր է գալիս, բայց այնքան էլ օգտակար չէ: Բայց ամեն ինչ ուղղակի պետք է չափավոր լինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը