
Լիոնել Մեսսին գլխավորում է մինչև 30 տարեկան ամենահարուստ սպորտսմենների վարկանիշը. Forbes

Արգենտինացին անցել է նույնիսկ Կևին Յուրենտին:
Ըստ Forbes-ի վարկածի, Մեսսիի եկամուտը տարեկան կազմում է 73.7 մլն եվրո: Երկրորդ տեղում է բասկետբոլիստ Կևին Յուրենտը՝ 50.8 մլն եվրո եկամուտով: Երրորդը Նովակ Ջոկովիչն է՝ 50.5 մլն եվրո:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև ամերիկյան ֆուտբոլի երկու ներկայացուցիչներ՝ Քեմ Նյուտոնը (48 մլն) և Ռասել Ուիլսոնը (37.8), գոլֆիստներ Ջորդան Սպիսը (47.8) և Ռորի Մակիլրոյը (38.5), «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (37.1) և ֆուտբոլիստներ Նեյմարը (33.9) և Գարեթ Բեյլը (32.5):
2014թ. Մեսսին աշխատել էր 65 մլն եվրո:
Հուլիսին արգենտինացին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման՝ հարկերը չվճարելու գործով: Մեսսին պայմանական կրում է պատիժը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը