Բաժիններ՝

Կանանց գործազրկության մակարդակն աճել է, տղամարդկանցը՝ նվազել

2016 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.4%: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Աշխատանքային ռեուրսների քանակը երկրորդ եռամսյակում կազմել է 2019.1 հազար մարդ, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 1231.3 հազար մարդ։

Այդ թվում, զբաղվածների թիվը 1004.7 մարդ, գործազուրկների թիվը՝ 226.6 հազար մարդ։ Առաջին եռամսյակի համեմատ՝ գործազուրկների թիվն աճել է 4.3 հազարով, իսկ գործազրկության մակարդակը՝ 0.2 տոկոսային կետով։

226.6 հազար գործազուրկների մեծ մասը՝ 198.6 հազարը, ապրում են քաղաքային բնակավայրերում։  Տղամարդ գործազուրկների թիվը 104.4 հազար է, կանանց թիվը՝ 122.2 հազար։

Գործազրկության մակարդակի աճը խիստ տարբեր է  տղամարդկանց և կանանց դեպքում։

Այսպես, տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 3.2 տոկոսային կետով (այս տարվա առաջին եռամսյակում 19.2%, երկրորդ եռամսյակում՝ 16%)։ Կանանց դեպքում պատկերը հակառակն է՝ գործազրկության մակարդակն աճել է 4.1 տոկոսային կետով և հասել 21.1%-ի։

Աշխատանք փնտրողների թվի առումով կանանց և տղամարդկանց թվի տարբերությունն ավելի մեծ է (ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների)։ 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ աշխատանք փնտրող կանանց թիվը եղել է 62575, տղամարդկանց թիվը՝ 33209։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ աշխատանք փնտրող կանանց թիվն աճել է 6.3%-ով, տղամարդկանց թիվը՝ 18.6%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս