Բաժիններ՝

Պետբյուջեի եկամուտները նվազել են

2016 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 733.4 մլրդ դրամ, ծախսերը՝ 864.4 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը կազմել է 131 մլրդ դրամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բյուջեի եկամուտները նվազել են 7 մլրդ դրամով կամ 0.9%-ով, իսկ ծախսերն ավելացել են մոտ 27 մլրդ դրամով կամ 2.6%-ով։

Պետբյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվել է հարկերի հաշվին։ 2016 թվականի հունվար-օգոստոսին հարկերի տեսքով պետական բյուջե է մուտքագրվել 696.1 մլրդ դրամ, որը 0.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այլ եկամուտները նվազել են 20.4%-ով և կազմել 34.4 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս