
Վահանաձև գեղձը հսկում է ողջ օրգանիզմը. ինչպես այն առողջ պահել

Mnenra.ru կայքը գրում է, որ հիպոթերիոզը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ Յոդի պակասը համարվում է հիպոթերիոզի հիմնական պատճառներից մեկը։
Հիպոթերիոզի ախտանշաններն են
• դեպրեսիա
• չոր մաշկ և մազեր
• հոգնածություն
• մոռացկոտություն
• քաշի ավելացում
• տրամադրության անկում
• ձայնի կոշտացում
• փորկապություն
Եթե նկատել եք այս ախտանշանները, ապա մի ուշացրեք, դիմեք բժշկի օգնությանը, հանձնեք անալիզներ։ Եթե արդյունքում պարզվի, որ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեք, ապա բժշկի նշանակմամբ պետք է պարբերաբար հորմոնային դեղամիջոցներ օգտագործեք։ Վիտամիններն ու հանքանյութերը կարող են օգտակար լինել վահանաձև գեղձի գործունեությունը լավացնելու հարցում։
Սելեն (լուսնածին)։ Ձեր օրգանիզմը զգում է քիմիական այս տարրի կարիքը՝ վահանաձև գեղձի հորմոնների բաղադրությունը դինամիկ կառուցվածքի փոխարինելու համար։
Ցինկ։ Արդյունավետ աշխատելու համար վահանաձև գեղձի հորմոնները ցինկի կարիք ունեն։
Յոդ։ Յոդը շատ կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի համար, սակայն հիպոթերիոզի դեպքում կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է հանգեցնել վիճակի սրման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը