Բաժիններ՝

Իրանը հրաժարվել է կրճատել նավթարդյունահանումը

Իրանը չի սահմանափակի նավթարդյունահանումն ու մտադիր է այն հասցնել օրական մինչև 4 միլիոն բարելի։ Այս մասին նախօրեին Ալժիրում անցկացվող Միջազգային էներգետիկ ֆորումի կուլիսներում հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, տեղեկացնում է Shana գործակալությունը։

«Մենք չենք ձգտում համաձայնագրի ստորագրմանը ՕՊԵԿ-ի խորհրդատվական հանդիպման ժամանակ։ Իրանը չի սահմանափակի իր նավթարդյունահանումը և մտադիր է այն հասցնել օրական մինչև 4 մլն բարել մակարդակի»,- հայտարարել է իրանցի նախարարը։
Նա կարծում է, որ Իրանը պետք է վերադարձնի ՕՊԵԿ-ում նախկին մասնաբաժինը, այսինքն՝ այդ կազմակերպոթւյան անդամների կողմից նավթի արդյունահանման ընդհանուր ծավալի 13%-ը։

«Ելնելով նավթարդյունահանման ներկայիս ծավալներից, որպեսզի վերադարձնենք այդ 13%-ը, Իրանը պետք է օրական արդյունահանի 4.4 մլն բարել նավթ»,- ընդգծել է Զանգանեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս