Lada Vesta-ն՝ Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների Top-100-ում
Ռուսաստանյան արտադրության Lada Vesta-ն առաջին անգամ տեղ է զբաղեցրել Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների Top-100-ում։ Այս մասին տեղեկացնում է «Автостат» վերլուծական գործակալությունը։
Վաճառված 33 հազար մեքենաներով՝ Lada Vesta զբաղեցրել է եվրոպական վարկանիշային աղյուսակի 99-րդ տեղը։ Նրան նախորդում է Opel Meriva-ն։ Իսկ հարյուրյակը եզրափակում է BMW X3-ը։
Ամենավաճառված մեքենաների հարյուրյակում տեղ է գտել նաև մեկ այլ ռուսաստանյան մակնիշ՝ Lada Granta, որը 57 հազար վաճառքով զբաղեցրել է 64-րդ տեղը։
Վոլգայի ավտոգործարանը Lada Vesta ավտոմեքենայի սերիական արտադրությունը սկսել է 2015 թվականի սեպտեմբերին։ Մեքենան առաջարկվում է ինչպես մեխանիկական, այնպես ավտոմատ փոխանցման տուփերով։
Մեքենայի ստանդարտ տարբերակի գինը 514 հազար ռուբլի է (8000 դոլար), իսկ Comfort և Luxe տարբերակները վաճառվում են, համապատասխանաբար, 570 հազար ռուբլով (8900 դոլար) և 609 հազար ռուբլով (9500 դոլար)։