Բաժիններ՝

«Ես չեմ կարող խոսել». Ռուբեն Ջաղինյան

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հրաժարվում է մեկնաբանել օրեր շարունակ թեժ քննարկումների թիրախում հայտնված «Ամենակարող երգիչը» նախագիծը:

Փորձելով հասկանալ վերոհիշյալ նախագծի շուրջ սկիզբ առած բողոքի  լայնածավալ դրսևորումների մասին Հանրային հեռուստաընկերության տնօրինության  դիրքորոշումն ու վերաբերմունքը, 168.am-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ: Վերջինս տեղեկանալով, որ իր զրուցակիցը  լրատվամիջոցի ներկայացուցիչ է, ով փորձում է հստակեցնել խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, կտրուկ պատասխանեց. «Ես չեմ կարող խոսել, ձեզ կարող եմ փոխանցել հեռախոսահամար, որով կարող եք ինֆորմացիա ստանալ»:

Տեղեկացնենք, որ 168.am-ը Ռուբեն Ջաղինյանից  մինչ այս պահը չի ստացել վերոհիշյալ հեռախոսահամարը, որով հնարավոր կլիներ պարզաբանումներ ստանալ այն մասին, թե ստեղծված իրավիճակը հարթելու համար ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել Առաջին ալիքը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը», օրեր առաջ հարուցել էր աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի զայրույթն ու արժանացել հասարակության լայն շերտերի քննադատությանը, մի քանի օր անց հայտնվելով նաև միջազգային հայտնի «Change.org» կայքում, որտեղ այս պահին Հայաստանին առնչվող  երկու ստորագրահավաք է ընթանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս