«Եթե «Մանչեսթեր Սիթին» խաղար այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա շատ տխուր կլիներ». Պեպ Գվարդիոլա
Իսպանացին կարծում է, որ ֆուտբոլում չկա սահման կատարելագործման համար:
«Խաղում է արդյոք թիմը ցանկալի մակարդակո՞ւմ: Ոչ, մենք դեռ հեռու ենք դրանից, շատ հեռու ենք: Այլապես տխուր կլիներ: Եթե մենք մոտենայինք այդ մակարդակին, ես կգնայի տուն:
Մենք աշխատում ենք, որպեսզի ավելի լավը դառնանք: Երբ դու գտնում ես, որ հասել ես սահմանին, ինչո՞ւ շարունակել: Ֆուտբոլում առաջընթացը երբեք չի դադարում: Դու միշտ կարող ես ավելի լավ խաղալ:
Անհատական խաղ, կոլեկտիվ խաղ՝ պատճառներ խաղը բարելավելու համար: Յուրաքանչյուր խաղում մրցակիցը միշտ տարբեր խնդիրներ է մեր առջև դնում, որոնք պետք է լուծել արդեն խաղի ընթացքում: Ահա թե ինչու է ֆուտբոլն այդքան հիասքանչ»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:
Մրցաշրջանի մեկնարկից սկսած «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր 10 խաղերը՝ մոտենալով անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն արդյունքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը