Մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը
                                    Նյութափոխանակությունը մարդու օրգանիզմի կարևորագույն գործընթացներից մեկն է: Նյութափոխանակությունից է կախված ինչպես՝ օրգանիզմի առողջական վիճակը, այնպես էլ՝ կազմվածքը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը՝ լավացնելով առողջությունն ու օգնելով արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
- Յուղոտ ձուկ. նույն ինքը՝ ձկան յուղը, որը մեծ քանակությամբ օմեգա-3 է պարունակում: Այս թթուն այրում է ավելորդ կալորիաներն ու արագացնում է նյութափոխանակությունը:
 - Չիլի պղպեղ. այս պղպեղն իր կծու համի շնորհիվ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
 - Ծովային ջրիմուռները լավացնում են վահանագեղձի աշխատանքը, որն էլ իր հերթին՝ կարգավորում է նյութափոխանակությունը:
 - Սուրճ. մեկ գավաթ սուրճը 10%-ով արագացնում է նյութափոխանակությունը: Սակայն լավ կլինի՝ հենց մեկ գավաթով էլ սահմանափակվել:
 - Մուգ կանաչ տերևներով բանջարեղեն. սրանց շարքին են դասվում բրոկոլին, սպանախը: Սրանք և՛ վիտամինների, և՛ անհրաժեշտ բջջանյութի աղբյուր են: Մեր օրգանիզմն այս մթերքները յուրացնելու համար ավելի շատ կալորիաներ է ծախսում:
 - Լոլիկ. բացի այն, որ լոլիկը յուրացնելու համար օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է ծախսում, այն նաև պարունակում է անհրաժեշտ թթուներ, որոնք օգնում են երիկամներին ազատվել ավելորդություններից:
 - Նարինջն ու մանդարինն օգնում են օրական 100 ավելորդ կալորիաներ այրել, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտել մեր ցուցակում:
 - Սպիտակուցներ. միսը, ձուկը և նույնիսկ տոֆու պանիրն արագացնում են օրգանիզմի թերմոգենեզը:
 - Կանաչ թեյը համարվում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը:
 
Պետք չէ տանջել օրգանիզմը խիստ դիետաներով, պարզապես կարգավորեք սննդակարգն ու բացառեք վնասակար բոլոր մթերքները, սկսեք մարզվել և առողջ ապրելակերպի անցեք: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    