Բաժիններ՝

Քաղցկեղը կանխարգելող 5 մթերք

Քաղցկեղը մեր օրերում չափազանց տարածված հիվանդություն է, որը կարող է առաջանալ տարբեր տարիքի մարդկանց մոտ: Քաղցկեղի առաջացման մի քանի պատճառներ կան. դրանցից են ժառանգականությունը, ծանր վնասվածքները, սթրեսը, և այլն: Ըստ մասնագետների՝ այնուամենայնիվ, կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը՝ ամեն օր մի քանի մթերք օգտագործելով:

Ձեզ ենք ներկայացնում 5 մթերք, որ կարող են կանխարգելել քաղցկեղի առաջացումը:

Առաջին տեղում է խաղողը: Կարմիր խաղողը հրաշալի կերպով պայքարում է օրգանիզմում չարորակ գոյացությունների առաջացման դեմ և բարձրացնում է իմունիտետը:

Երկրորդ տեղում կանաչ թեյն է: Կանաչ թեյը բոլորին հայտնի է իր հանգստացնող ազդեցությամբ: Կանաչ թեյն ամրացնում է արյունատար անոթներն ու լավացնում է սրտի աշխատանքը: Այս թեյը համարվում է ամենաառողջարար թեյերից մեկը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կանաչ թեյը կարող է կանխարգելել քաղցկեղային գոյացությունների զարգացումը:

Կարդացեք նաև

Կանաչ գույնի մթերքները կօգնեն պայքարել և կանխարգելել թոքերի, ձվարանների և կաթնագեղձերի քաղցկեղը: Օրինակ՝ պեկինյան կաղամբը, բրոկոլին պարունակում են գլյուկոզինոլաթամ և վիտամին K, որոնք պայքարում են քաղցկեղի բջիջների աճի դեմ:

Լոլիկն ու այլ կարմիր բանջարեղենները պայքարում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ, քանի որ այս մթերքները հարուստ են լիկոպենով:

Եվ, իհակե, սխտոր: Եթե շաբաթական մի քանի անգամ սխտոր օգտագործեք, ապա կկանխարգելեք քաղցկեղային բջիջների գոյացումն ու զարգացումը: Սխտորի պճեղներն օրգանիզմից դուրս են բերում էկզոգեն տարրերը, դրանց թվում՝ կանցերոգենները: Իսկ եթե սխտորը խառնեք մեխակի հետ, ապա ուղղակի հակաքաղցկեղային ռումբ կստանաք, քանի որ մեխակը մի քանի անգամ բարձրացնում է սխտորի արդյունավետությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս