Ավոկադոյի պուդինգը կկանխարգելի քաղցկեղի առաջացման ռիսկը

Դժվար է գտնել մի մարդ, որը կհրաժարվի համեղ աղանդերից: Սակայն միշտ չէ, որ համեղն օգտակար է: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում համեղ և օգտակար աղանդեր, որը կլուծի մի քանի առողջական խնդիրներ, կիջեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը և կդանդաղեցնի մաշկի և օրգանիզմի ծերացման գործընթացը:

Իհարկե, ավոկադոն համարվում է արևադարձային միրգ և բավական թանկ արժե, սակայն այս պուդինգը մեկ անգամ փորձելուց հետո կցանկանաք կրկին պատրաստել:

Ի՞նչ է անհրաժեշտ պուդինգի համար:

  • հասած 3 ավոկադո
  • 3-6 ճ/գ կոկոսի կաթ
  • 2 գդալ մեղր
  • Քառորդ բաժակ կակաոյի փոշի
  • 2 թ/գ կոկոսի յուղ
  • 1 թ/գ վանիլի մզվածք

Նախ ավոկադոյի միջուկը խառնեք կոկոսի կաթով, մեղրով, յուղով, կակաոյով և վանիլով: Ապա ամբողջը լցրեք բլենդերի մեջ, խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք:

Կարդացեք նաև

Լցրեք բաժակների մեջ, դրեք սառնարանն առնվազն կես ժամով, մատուցեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս