Մթերքներ, որոնք կօգնեն ազատվել սպիտակ մազերից
Շատերը սպիտակ մազերի ի հայտ գալը համարում են բնական երևույթ, իսկ ոմանք ամեն կերպ փորձում են ազատվել դրանցից: Սպիտակ մազերից ազատվելու համար կանայք և տղամարդիկ դիմում են քիմիական ներկերի, թանկարժեք պրոցեդուրաների օգնությանը:
Արդյոք գոյություն ունե՞ն բնական բաղադրիչներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել սպիտակ մազերից:
Գիտնականները պնդում են, որ, այո, որոշ մթերքներ կարող են վերացնել սպիտակ մազերը, եթե կանոնավոր օգտագործեք դրանք:
Անհրաժեշտ է սննդակարգում ներառել ընկույզ: Այն հարուստ է պղնձով, որը կանգնեցնում է մազերի սպիտակեցման պրոցեսը: Պղինձը կարևոր դեր է կատարում մելանինի արտազատման պրոցեսում, հենց այս տարրն է մազերին երանգ հաղորդում:
Մասնագետները նաև պնդում են, որ ցինկը նույնպես կարևոր դեր է կատարում մազերի գույնի պահպանման հարցում: Բանջարեղենի սերմերը, պանիրը, ծովախեցգետինները հարուստ են ցինկով:
Օմեգա-3-ը ոչ միայն լավ է սրտի համար, այն նաև կարևոր դեր է խաղում մազերի ուժի պահպանման հարցում: Օմեգա-3-ի հրաշալի աղբյուր են ձուկն ու կանաչ տերևներով բանջարեղենները:
B12 վիտամինի ցածր մակարդակը հանգեցնում է մազերի չորության, վնասման: Այս վիտամինի անհրաժեշտ քանակը կարող եք լրացնել թռչնամսի, ձվի, պանրի, կաթի և ծովամթերքների միջոցով:
Ավելացրեք այս մթերքները ձեր սննդակարգում և մոռացեք սպիտակ մազերի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը