Փոխարժեքները՝ օգոստոսի 30-ին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 474.73 դրամ: Նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթը դրամի նկատմամբ արժևորվել է 0.13 դրամով։
Եվրոյի 0.47 դրամով արժեզրկվել է. 1 եվրոյի փոխարժեքը 530.23 դրամ է։
Ռուսական ռուբլին փոքր-ինչ՝ 0.02 դրամով արժևորվել է. 1 ռուբլու միջին փոխարժեքը 7.31 դրամ է։