Թուրքական ներխուժումը Սիրիա փլուզել է Ստամբուլի բորսայի ինդեքսներն ու թուրքական լիրան. Bloomberg

Թուրքիայում գնանշումների անկումն այսօր հուլիսի 21-ից ի վեր ամենաուժեղն էր, երբ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո արտակարգ դրություն սահմանվեց: Թուրքական լիրայի փոխարժեքը նույնպես նվազել է, հայտնում է Bloomberg-ը:

Նորությունը, որ թուրքական զորքերը ներխուժել են Սիրիայի տարածք, փլուզել են Ստամբուլի բորսայի ինդեքսները, ներդրողները մտավախություն ունեն, որ ԴԱԻՇ-ի զինյալների դեմ ռազմական գործողությունը կվատթարացնի հենց Թուրքիայի անվտանգության վիճակը:

Bloomberg-ը գրում է, որ առավոտյան աճուրդի ժամանակ Ստամբուլի բորսայի BIST100 ինդեքսը նվազել է 2,87%-ով, ինչը, ըստ Bloomberg-ի տեղեկությունների, վատագույն արդյունքն է եղել ազգային բորսայական ինդեքսների շրջանում: Այդքան ուժեղ BIST100-ը չէր նվազել հուլիսի 21-ից ի վեր: BIST30 ինդեքսը առավոտյան աճուրդի ժամանակ նվազել է 2,93%-ով:

Առավել շատ են նվազել փայտամշակող Orma ընկերության (-11,86%), ներդրումային Kalkinma (-6,97%) ընկերության, Hurriyet Gazetecilik (-5,75%) մեդիահոլդինգի, Luks Kadife (-5,73%) տեքստիլի ընկերության բաժնետոմսերը:
Միաժամանակ, նվազել է նաև թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս