Իրանը կրկնապատկել է հում նավթի գնորդների թիվը

Պետությունների թիվը, որոնք հում նավթ են գնում Իրանից, պատժամիջոցների չեղարկումից հետո 100 տոկոսով ավելացել է:

Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան իրանական հում նավթի գնորդներն էին անգամ պատժամիջոցների ժամանակ, սակայն նրանց թույլատրվում էր նավթ գնել օրական 1 մլն բարելից ոչ ավելի:

Իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո երկիրը ձեռնամուխ է եղել արտահանման ծավալների ավելացմանը, որպեսզի վերադարձնի Ասիայի և Եվրոպայի կորցրած շուկաները, իսկ ֆրանսիական Total ընկերությունը դարձել է առաջին եվրոպական ընկերությունը, որը Իրանի հետ նավթի գնման երկարաժամկետ պայմանագիր է կնքել:

Դրանից հետո Total-ի օրինակին հետևեցին Hellenic Petroleum S.A.-ն (Հունաստան), Cepsa-ն (Իսպանիա), Saras-ը (Իտալիա), ինչպես նաև Grupa Lotos S.A.-ն (Լեհաստան), հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031