Բաժիններ՝

Բնական ճանապարհով սպիտակեցրեք մաշկը

Բազմաթիվ գործոններ խթանում են դեմքի գույնի մգեցումը: Օրինակ՝ արևի ճառագայթների տակ երկար մնալը, օդի աղտոտվածությունը, տարատեսակ քիմիական մթերքները, որոնք հաճախ քսում ենք դեմքին: Որոշ ժամանակ անց մեր մաշկը կորցնում է իր փայլն ու մգանում է:

Թանկարժեք և վնասակար քսուքներն օգտագործելու փոխարեն՝ healthyfoodteam կայքն առաջարկում է դիմակ, որը կօգնի սպիտակեցնել դեմքի մաշկը:

Դիմակի բաղադրության մեջ մտնող յոգուրտը բազմաթիվ սննդարար տարրեր է պարունակում, այն հարուստ է լակտիկ թթուներով: Մեղրը, մյուս կողմից, սպիտակեցնում է դեմքի մաշկը և խոնավեցնում է այն: Այն ունի հակաբակտերիալ ազդեցություն և օգնում է ազատվել տարիքային բծերից և ակնեի արդյունքում առաջացած սպիներից: Կիտրոնն ունի թթվային հատկություն, որը սպիտակեցնում է մաշկը:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • Յոգուրտ
  • Մեղր
  • Կիտրոնի հյութ

Բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք, խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 15 րոպե: Վերջում դեմքը լվացեք սառը ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Պրոցեդուրան կրկնեք շաբաթական մի քանի անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս