Մաքրեք օրգանիզմը տան պայմաններում
Քրքումը, ինչպես հայտնի է, հարյուրավոր տարիներ օգտագործվել է բազմաթիվ առողջական խնդիրների դեմ: Այն հրաշալի կերպով պայքարում է բորբոքումների, ստամոքսաղիքային տրակտի խնդիրների դեմ, ինչպես նաև՝ լավացնում է լյարդի աշխատանքը:
Քրքումն ունի հակաբակտերիալ, հանգստացնող հատկանիշներ, նաև հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղի դեմ:
Քրքումը
- Հանգստացնում է ցավերը
- Դրական է ազդում մարսողության վրա
- Օգնում է մարսողական համակարգին
- Կարգավորում է քաշը
- Արդյունավետ է արյան բարձր ճնշման դեպքում
- Բուժում է մաշկային հիվանդությունները
- Պաշտպանում է սրտանոթային համակարգը
Քրքումով կաթի բաղադրատոմս
- Քառորդ բաժակ քրքումի փոշի
- Կես թ/գ սև պղպեղ
- Կես բաժակ ֆիլտրած ջուր
- 1 բաժակ կոկոսի կաթ
- 1 թ/գ կոկոսի յուղ
- 1 թ/գ մեղր
Քրքումով խյուս պատրաստելու համար պղպեղը, քրքումն ու ջուրը լցրեք փոքր կաթսայի մեջ, խառնեք միջին կրակի վրա այնքան, մինչև համասեռ խիտ զանգված ստանաք: Թողեք խառնուրդը սառչի, ապա տեղադրեք սառնարանում:
Կաթը պատրաստելու համար խառնուրդին ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները, բացի մեղրից, դրեք կրակին և եփեք միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի մանր փուչիկներ ի հայտ չգան:
Երբ խառնուրդը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրը, և ըմպելիքը պատրաստ է:
Ամեն առավոտ խմեք այս հյութն ու առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը