
Հայաստանն առաջին անգամ կհյուրնկալի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը

Օգոստոսի 16-ից 21-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնը կհյուրնկալի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբի հանդիպումները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոել»-ը, դանիական «Գենտոֆտե»-ն, Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը:
17.08 «Ապոել» – «Ֆուտզալ Մանիակս» 16:00
17.08 ՀՊՏՀ – «Գենտոֆտե» 19:00
18.08 «Գենտոֆտե» – «Ապոել» 16:00
18.08 ՀՊՏՀ – «Ֆուտզալ Մանիակս» 19:00
20.08 «Ֆուտզալ Մանիակս» – «Գենտոֆտե» 16:00
20.08 «Ապոել» – ՀՊՏՀ 19:00: